Artsakhpress

Միջազգային

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրահանգել է կյանքի կոչել Իսրայելի «թշնամական գործողություններին» դիմագրավելու մասին օրենքը:

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը

Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ մայիսի 18-ին Իրանի խորհրդարանը օրենք էր ընդունել Իսրայելին դիմագրավելու մասին, որը ենթադրում է Երուսաղեմում վիրտուալ դեսպանության ստեղծում: Այնուհետև փաստաթուղթը հաստատվել էր սահմանադրության պահպանության խորհրդի կողմից:
Նախագահը հրահանգել է երկրի ԱԳՆ-ին և ՆԳՆ-ին, ինչպես նաև հետախուզության և զինված ուժերի նախարարութանը ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումները:
Գործադիր մարմիններից պահանջվում է ապահովել աջակցությունը պաղեստինցիներին, վեց ամիսների ընթացքում նախապատրաստական աշխատանքներ տանել պաղեստինյան տարածքներում վիրտուալ դեսպանություն կամ հյուպատոսություն ստեղծելու ուղղությամբ:
Օրենքն ընդունվել է ի պատասխան պաղեստինցի ժողովրդի, Իրանի, իսլամական երկրների դեմ Իսրայելի գործողությունների, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի տարածքների շրջափակման փորձի:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search