Artsakhpress

Միջազգային

Գումար՝ սոցիալական մեկուսացման դիմաց. NASA-ն դիմումներ է ընդունում. Al Arabiya

NASA-ն կամավորների է հավաքագրում, որոնք կցանկանան մասնակցել սոցիալական մեկուսացման հետազոտություններին:

Գումար՝ սոցիալական մեկուսացման դիմաց. NASA-ն դիմումներ է ընդունում. Al Arabiya

Գումար՝ սոցիալական մեկուսացման դիմաց. NASA-ն դիմումներ է ընդունում. Al Arabiya
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սակայն մասնակցությունն անվճար չէ. NASA-ն պատրաստ է վճարել՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Al Arabiya-ն:

Ուսումնասիրությունների նպատակն է օգնել NASA-ին բացահայտելու մեկուսացման ու մարդկանց վրա սահմանափակումների ֆիզիոլոգիական ու հոգեբանական ազդեցությունը: Մարդկանց փոքր խումբը պետք է մեկուսացման մեջ միասին ապրի ութ ամիս:

Այսկերպ NASA-ն պատրաստվում է դեպի Լուսին և Մարս կատարելիք հետագա առաքելություններին:

Ի դեպ, փոքրաթիվ անձնակազմը կտեղակայվի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Նրանք կտեղավորվեն այնպիսի միջավայրում, որը նման է հետագա առաքելությունների մասնակից տիեզերագնացների միջավայրին:

Ցանկալի թեկնածուները պետք է լինեն 30-55 տարեկան ԱՄՆ առողջ, չծխող քաղաքացիներ և տիրապետեն թե՛ ռուսերենին և թե՛ անգլերենին:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search