Artsakhpress

Քաղաքական

ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարարին

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանին: 

ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարարին

ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:  Շնորհավորելով նրան նոր պաշտոնում նշանակվելու առթիվ՝  խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում գիտա-կրթական և մշակութային ոլորտներն առավել բարձր հիմքերի վրա կդրվեն՝ պահպանելով և զարգացնելով  այդ ճյուղերում արձանագրված դրական փոփոխություններն ու հաջողությունները:
Լուսինե Ղարախանյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նշել է, որ պատրաստակամ է մշտական համագործակցության մեջ լինել երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ իր  կողմից ղեկավարվող գերատեսչության անելիքներն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար:
Հանդիպմանը ներկա ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, շնորհավորելով Լուսինե Ղարախանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, անդրադարձել է գիտա-կրթական ոլորտում առկա հիմնախնդիրներին՝  պատրաստակամություն հայտնելով համատեղ  աշխատանք իրականացնել նշված ուղղություններով:
ԱԺ կրթության, կրթության գիտության և մշակույթի մշտական հանձնաժողվի նախագահ Արամ Հարությունյանն  իր խոսքում համոզմունք է հայտնել,  որ օրենսդիր-գործադիր շրջանակներում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում  մշտական համագործակցությունը կնպաստի առկա խնդիրների վերացմանն ու համակարգի շարունակական բարելավմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search