Artsakhpress

Քաղաքական

Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին. Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Թովմասյանին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Թովմասյանին՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին. Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Թովմասյանին

Հայ  դատի  գրասենյակը  շարունակելու  է  իր    անվերապահ   աջակցությունը   ցուցաբերել Արցախի  ժողովրդին. Գասպար  Կարապետյանը   շնորհավորական    ուղերձ  է  հղել  Արթուր  Թովմասյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ուղերձում   մասնավորապես  ասված  է. 
«Հարգելի    պարոն  Թովմասյան,
ՀՅԴ     Եվրոպայի   Հայ  դատի    գրասենյակի, եվրոպական   տասներեք  երկրներում  գործող   Հայ  դատի  հանձնախմբերի  և  անձամբ  իմ  անունից   սրտանց  շնորհավորում  եմ  Ձեզ ԱՀ  Ազգային   ժողովի    նախագահ  ընտրվելու  առիթով:
 
Շնորհավորում  եմ  նաև  Արցախի    ժողովրդին՝   ընտրելու   իր  հիմնարար   իրավունքն   իրացնելու     և   ժողովրդավարության   սկզբունքների  հիման  վրա   երկիրը կառուցելու իր հանձնառումը   վերահաստատելու  կապակցությամբ:
 
ՀՅԴ   Եվրոպայի  Հայ  դատի  գրասենյակը  մեծ  նշանակություն  է   տալիս   Եվրոպական  միության   անդամ   երկրների, ինչպես  նաև   եվրոպական   խորհրդարանի    և  ԱՀ  Ազգային   ժողովի  միջև   խորհրդարանական    դիվանագիտության  զարգացմանը  և  իր  գործունեության  կարևոր  մասը   ուղղում  է դրան:   Լիահույս  ենք, որ  փոխադարձ    ըմբռնման   մթնոլորտը   և  գործակցության   բարձր  մակարդակը, որը   ձևավորվել  էր  դեռ  Արցախի   հանրապետության  ԱԺ-ի   նախկին  կազմի  հետ, կշարունակվի  Ձեր՝   Ազգային  ժողովի    նախկին  կազմի  հետ, կշարունակվի  Ձեր՝  ԱԺ   նախագահության  տարիներին   ևս:
 
Կցանկանայի  նաև   վստահեցնել  Ձեզ, որ  եվրոպական  միության   տասներեք  անդամ    երկրներում   հանձնախմբերի   գործունեությունը   համակարգող  ՀՅԴ   Եվրոպայի  Հայ  դատի  գրասենյակը  շարունակելու  է  իր    անվերապահ   աջակցությունը   ցուցաբերել Արցախի  ժողովրդին՝  հանուն   Արցախի  զարգացման   և  բարեկեցության:
 
Կրկին   շնորհավորելով  Ձեզ   այս  կարևոր  և  պատասխանատու  պաշտոնում  ընտրվելու   առթիվ՝ մաղթում  եմ  քաջառողջություն  և  նորանոր     ձեռքբերումներ»: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search