Artsakhpress

Ռազմական

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները

Հայ խաղաղապահները կարողանում են բավականին արհեստավարժ կերպով լուծել իրենց առջև դրված խնդիրները տարբեր առաքելություններում և արժանանալ տեղի թե հրամանատարության և թե նաև Պաշտպանության նախարարության ու Զինված ուժերի ղեկավարության գնահատանքին։

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները

Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի հետ։ Նրա հավաստիացմամբ՝ այդ գնահատականի վառ վկայությունն են միջազգային հրամանատարության կողմից ստացված բազմաթիվ խրախուսանքները և շնորհակալական նամակները։
«Իսկ ովքե՞ր են Հայաստանում համալրում խաղաղապահ բրիգադի շարքերը․ այն զինծառայողները և այն քաղաքացիները, որոնք պարտադիր անցել են ժամկետային զինծառայությունը։ Շատ քիչ պետություններ կարող են ունենալ մարտական իրավիճակներում ծառայած զինծառայողներ, որոնք ունեն փորձ մարտական խնդիրների իրականացման համար, որը նաև առաքելություններում մեր խաղաղապահների առջև դրված խնդիրների հաջող լուծման ամենակարևոր հիմքերից մեկն է, ինչպես նաև՝ նրանց լուրջ վերաբերմունքը ծառայության նկատմամբ։ Միանշանակ, արժանանում ենք և՛ տեղի հրամանատարության, և՛ մեր ղեկավարության գնահատանքին»,-ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված խնդրին՝ Տոնոյանը նշեց, որ պարբերաբար սահմանված կարգով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և այս պահին խաղաղապահների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպք չի արձանագրվել։
«Բժշկական առումով ստորաբաժանումները վերահսկողության տակ են․ խաղաղապահները պարբերաբար ստուգվում են և պարբերաբար կատարվում են թեստավորումներ, ինչպես նաև կանխագելիչ միջոցառումներ»,- եզրափակեց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ընդգծում է՝ միջազգային խաղաղապահության բնագավառում հայ խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն: «Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների, առաքելությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում»,-նշում է Ստեփանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search