Artsakhpress

Վերլուծական

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի կարևորությունը և Ադրբեջանի ձախողումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակեց Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ 

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի կարևորությունը և Ադրբեջանի ձախողումը

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճռի կարևորությունը և Ադրբեջանի ձախողումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տարիներ տևած դատական գործընթացի արդյունքում միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից արձանագրվեց, որ  Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։
Վճռում նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորել է դիմումատուներին վճարել 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։
ՄԻԵԴ-ի նման վճիռը Ադրբեջանի համար խոշոր պարտություն էր, և դրա կարևորությունը կարելի է դիտարկել 3 հիմնական հարթության մեջ:
Նախևառաջ սա բավական կարևոր ձեռքբերում էր բարոյական տեսանկյունից: Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կյանքից զրկած մարդասպանը` Սաֆարովը, թեև հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման (30 տարով առանց ներման թույլտվության), սակայն 8 տարի բանտարկությունից հետո արտահանձնվեց Բաքվին և հենց հաջորդ օրը Ալիևի հրամանագրով ազատ արձակվեց: Ավելին, նա հերոսացվեց, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից. նրան շնորհվեց բարձր զինվորական կոչում, բնակարան Բաքվում, ինչպես նաև միանվագ վճարեց  8 տարվա աշխատավարձը: Այս ամենը, իհարկե, դուրս է մարդկային բարոյականության բոլոր սահմաններից և բավական կարևոր էր, որ այդ ամենն արձանագրվեր նաև միջազգային մակարդակով: Թերևս պատահական չէր, որ սպանված Մարգարյանի ու նրա ծառայակցի ներկայացուցիչներն Ադրբեջանից ու Հունգարիայից դրամական փոխհատուցում չեն պահանջել, այլ միայն` արդարադատության իրականացում: Ինչը և տեղի ունեցավ:
ՄԻԵԴ-ի վճիռը բավական կարևոր է նաև իրավական տեսանկյունից: Դատարանն արձանագրել է, Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտումը։ Ինչ վերաբերում է կոնցենցիային, թեև հայկական կողմը ձգտում էր Սաֆարովի արարքը վերագրել Ադրբեջան պետությանը, սակայն ՄԻԵԴ-ը չի համաձայնել՝ միայն  արձանագրելով պետության կողմից 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում. Ադրբեջանը ոտնահարել է կյանքի իրավունքն ու չի ապահովել պատժի պատշաճ կրումն այն դեպքում, երբ հիմնավորվել է, որ ոճրագործությունը կատարվել է ազգային ատելության հիմքով: ՄԻԵԴ-ն առաջին անգամ է տալիս այնպիսի գնահատական, որ իրավունքի վերականգնման միակ հնարավոր տարբերակը ազատված անձին կրկին ազատազրկելն է։
Հատկանշական է, որ դիմող կողմի իրավապաշտպանները չեն բացառում, որ 2-րդ հոդվածի խախտումն Ադրբեջանին վերագրելու և Հունգարիայի իշխանությունների պատասխանատվության արձանագրման հարցով  կշարունակեն իրենք ջանքերը: Մասնավորապես դիտարկվում է տվյալ հարցերով արդեն ՄԻԵԴ-ի՝ Բարձր պալատ դիմելու հնարավորությունը, ինչը պետք է իրականացվի առաջիկա երեք ամսվա ընթացքում: Կարելի է կանխատեսել, որ Բաքուն ևս կդիմի ՄԻԵԴ-ի Բարձր պալատ՝ «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը բողոքարկելու համար:
Համաձայն ընթացակարգերի՝ ՄԻԵԴ-ը, խախտումների արձանագրման դեպքում որևէ վճռում չի թվարկում այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն, այլ ամրագրում է պահանջ՝ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:
Հնարավոր բողոքարկման փուլի բարեհաջող ավարտից հետո, վճիռը կմտնի արդեն ուժի մեջ և կփոխանցվի ԵԽ նախարարների կոմիտե, որն էլ պետք է որոշի դրա իրականացման կարգը: Անշուշտ, այս գործընթացում հայկական կողմը պետք է փորձի հիմնավորել, որ ԵԽ նախարարների կոմիտեն գա եզրահանգման, որ խախտված իրավունքի վերականգնման միակ հնարավոր տարբերակը ազատված անձին կրկին ազատազրկելն է, ընդ որում՝ ոչ Ադրբեջանում, որպեսզի ապահովվեն ստուգելի վերահսկողության մեխանիզմներ:
ՄԻԵԴ վճիռը կարևոր է նաև քաղաքական առումով: ՄԻԵԴ-ը առաջին անգամ արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները ռասայական պատճառաբանություն ունի, քանի որ ի սկզբանե սպանությունը ռասայական հիմք է ունեցել, և Ադրբեջանի իշխանությունները երբեք որևէ պատճառ չեն ներկայացրել՝ նրան ազատ արձակելու համար: Ուստի վճռի իրավական հետևանքներից մեկը պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանը պետք է վերջ տա հակահայկական խտրականության քաղաքականությունը:
Տարիներ շարունակ հայկական կողմը բարձրաձայնում է Բաքվի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության և քարոզչության մասին և Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճռով միջազգային դատական ատյանը, փաստացի, արձանագրեց, որ հայկական կողմի պնդումներն առավել քան հիմնավոր են: ՄԻԵԴ-ի վճիռը կարող է դառնալ բավական ազդեցիկ փաստարկ՝ Ադրբեջանի դեմ մղվող տեղեկատվական-քարոզչական պայքարում: Ուշագրավ է, որ վերջերս ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել էր, որ Ադրբեջանը 10 տարի առաջ խախտել է նաև իր տարածքում հայտնված Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը: 
Միևնույն ժամանակ այն կարևոր է նաև Ղարաբաղյան հիմնախնդի կարգավորման գործընթացի համատեքստում: ՄԻԵԴ-ի վճիռը, ըստ էության, հաստատում է, որ Ղարաբաղյան պատերազմից ավելի քան երկու տասնամյակ անց Ադրբեջանի կողմից առկա է հայերի էքզիստենցիալ անվտանգության սպառնալիք: Ուստի չի կարող լինել հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը ենթադրում է  վերադարձ անցյալին:
ՄԻԵԴ-ի վճռի վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել նաև Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ որակելով այն որպես «Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նման խոշոր պարտությանը երկրի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է մակերեսորեն՝ մեղադրելով Երևանին՝ ՄԻԵԴ-ը «քաղաքականացնելու և քաղաքական արշավում ներգրավելու համար»:
Ամփոփելով պետք է արձանագրել, որ Գ. Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բավական լուրջ արդյունք է, որն ունի իր բարոյական, իրավական և քաղաքական կողմերը: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի նաև գնալ «առճակատման»՝ բացահայտորեն հրաժարվելով վճռի կյանքի կոչումից: Եվ տվյալ դեպքում առանցքային գործոն պետք է դառնա միջազգային հանրության, մասնավորապես՝ եվրոպական կառույցների կողմից Բաքվի նկատմամբ ճնշումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի դիտարկմամբ (վերջերս նման ճնշման արդյունքում Բաքուն ազատ արձակեց քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին):
ՄԻԵԴ-ի վճիռը բացել է լայնածավալ աշխատանքի նոր դաշտ, և դրա ընձեռած հնարավությունները կյանքի կոչելու համար հայկական կողմը դեռ հետևողական ջանքեր պետք է գործադրի ՄԻԵԴ-ում, ԵԽ նախարարների կոմիտեում, ինչպես նաև տեղեկատվական դաշտում:     
 
Նարեկ Մինասյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search