Artsakhpress

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է tert.am-ը:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 6 033 875 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 366 894-ի, բուժվել է 2 661 212 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 1 793 530 դեպք, որից 104 542-ը՝ մահվան ելքով: 

Առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 468 338 դեպք, 27 944-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 387 623 դեպք, 4374-ը՝ մահվան ելքով, Իսպանիան՝ 285 644 դեպք, 27 121-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ 271 222 դեպք, 38 161 -ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 214 երկրում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search