Artsakhpress

Միջազգային

«Սարսափով և զարմանքով հետևում ենք Մինեապոլիսում տեղի ունեցող դեպքերին». Տրյուդոն արձագանքել է ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններին

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ համերկրացիների հետ «սարսափով և զարմանքով» է հետևում Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձություններին․ վարչապետի խոսքով՝ ցավոք, իր երկրում նույնպես շատերը բախվում են ռասիզմի խնդրին:

«Սարսափով և զարմանքով հետևում ենք Մինեապոլիսում տեղի ունեցող դեպքերին». Տրյուդոն արձագանքել է ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններին

«Սարսափով և զարմանքով հետևում ենք Մինեապոլիսում տեղի ունեցող դեպքերին». Տրյուդոն արձագանքել է ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian պարբերականը։
«Սևամորթների դեմ ռասիզմը, ընդհանրապես ռասիզմը իրական է։ Այն տարածված է ԱՄՆ-ում, սակայն նաև Կանադայում, հասկանում ենք, որ մարդիկ ամեն օր համակարգային խտրականության, սևամորթների դեմ ռասիստական մոտեցումների խնդրին են բախվում»,- նշել է Տրյուդոն՝ կոչ անելով երկրի բնակիչներին «միասնաբար համերաշխության մթնոլորտում» պայքարել ռասիզմի դեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցերը կապված են սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Նշվում է, որ ուրբաթ սևամորթ իրավախախտին դաժանորեն սպանած ոստիկանին ուրբաթ ձերբակալել են։
Մինեսոտայի 4-րդ դատական շրջանի դատարանում հարուցված քրեական գործի համաձայն՝ Դերեկ Չաուվին անունով ոստիկանի նկատմամբ 500 000 դոլարի չափով գրավ է սահմանվել։ Փաստաթղթում տեղեկություն չկա Չաուվինի ազատ արձակման պայմանների կամ նրա՝ բանտից արդեն դուրս եկած լինելու մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search