Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի հայկական եկեղեցու դարպասի խաչը պոկած անձը կալանավորվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։

Ստամբուլի հայկական եկեղեցու դարպասի խաչը պոկած անձը կալանավորվել է

Ստամբուլի հայկական եկեղեցու դարպասի խաչը պոկած անձը կալանավորվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Ձերբակալված Մազնլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, այդ անգամ նույնպես ասել էր, որ իր հիվանդության ազդեցության տակ է նման կերպ վարվել։ 
Մազլումը պնդել էր, որ որևէ պատճառ չկա իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա զղջացել է իր արարքի համար։  
Մազլումին կալանավորելու վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված պահանջը դատարանը չէր ընդունել, փոխարենը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել։ Սակայն հունիսի 1-ին դատախազությունը առարկել է նրան ազատ արձակելու որոշումը և կրկին պահանջ ներկայացրել վերջինիս կալանավորելու համար։
Նշվում է, որ այդ պահանջն ընդունվել է դատարանի կողմից և կրկին ձերբակալվել է Մազլումը։ Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է ընդունել։ 
Հերթական խոստովանական ցուցմունքում Մազլումն ասել է, որ խաչը տեսնելիս ճնշվել է, անհանգստություն է զգացել և միանգամից պոկել ու ցած է նետել։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search