Artsakhpress

Հասարակական

Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում

Ռոսատոմ-ի մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել ուռուցքաբանության ախտորոշման և բուժման համար:

Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում

Ռոսատոմը մշակում է քաղցկեղի բուժման համար նոր արդյունավետ սարքավորում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, այս սարքավորումը կարող է օգտագործվել ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու համար, որոնք օգտագործվում են չարորակ հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի տարբեր ձևերի ճառագայթային թերապիայի նպատակով:
Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնը հնարավորություն կտա ընդլայնել միջուկային բժշկության կիրառումն ախտորոշման ընթացքում՝ ախտորոշման շարժական կենտրոնների շնորհիվ և նվազեցնել ռադիոիզոտոպների արտադրության ինքնարժեքը: Հնարավոր կլինի նաև իրականացնել տեսողության օրգանների քաղցկեղի պրոտոնային թերապիան, որոնց պարագայում վիրաբուժական և քիմիաթերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են:
Ըստ աղբյուրի, իզոտոպային արտադրանքի համար բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնի մշակման տեխնիկական առաջադրանքը կպատրաստի Եֆրեմովի անվան էլեկտրաֆիզիկական սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտը՝ Ռոսատոմի գիտական ստորաբաժանման կառավարիչ «Գիտություն և նորարարություններ» ընկերության պատվերով:

Արագացուցիչը կօգտագործվի ստրոնցիյ-82 և գերմանիյ-68 ռադիոակտիվ իզոտոպերի ստացման համար, որոնցից ձևավորվում է ռուբիդիյ-82 ռադիոիզոտոպ, որն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար, և գալիյ-68, որի օգնությամբ հայտնաբերվում են քաղցկեղի տարբեր ձևեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search