Artsakhpress

Միջազգային

Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների

Պենտագոնը մոտ 1,6 հազար զինծառայողների է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ՝ կապված Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ:

Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների

Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին, փոխանցում է news.am-ը:
«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:
Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր եւ տեղի են ունենում անկարգություններ: Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, շուրջ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել է պարետային ժամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search