Artsakhpress

Հասարակական

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնօրենի գնահատմամբ` COVID-19-ի դեմ Հայաստանը եռանդուն միջոցների է դիմում

Կոպենհագենում այսօր կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է նաև Ֆեյսբուքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ Եվրոպայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն 200 հազար դեպք, մահացել է 181 հազարից ավելի մարդ։

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնօրենի գնահատմամբ` COVID-19-ի դեմ Հայաստանը եռանդուն միջոցների է դիմում

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնօրենի գնահատմամբ` COVID-19-ի դեմ Հայաստանը եռանդուն միջոցների է դիմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Չնայած շաբաթական կտրվածքով ապրիլի համեմատ դեպքերը գրեթե կրկնակի կրճատվել են, բայց վարակվելու ռիսկերը դեռ բարձր են մնում»,- ասել է նա` նշելով, որ «որոշ երկրներում աստիճանական կայունացում կամ նոր դեպքերի նվազում ենք տեսնում։ «Ռուսաստանն ու Ուկրաինան այդ ճանապարհին են։ Որոշ երկրներում արձանագրվում է նոր դեպքերի փոքր աճ։ Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը եռանդուն միջոցների են դիմում` հաշվի առնելով իրենց ազգային առանձնահատկությունները»,- նշել է Հանս Կլյուգեն։
Նա հավաստիացրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր ջանքերը կգործադրի, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը հայտնագործելուց հետո արդարացի պայմաններով բաժանվի բոլորին։ «Ոչ մեկին չթողնել ուշադրությունից դուրս, դա է ԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Հանս Կլյուգեն։
Նյութի աղբյու՝ azatutyun.am լրատվական կայքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search