Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. ՀԾՏՄԿՊՀ

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն:

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. ՀԾՏՄԿՊՀ

Ստեփանակերտում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. ՀԾՏՄԿՊՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
 
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 4 գնաճ, 3 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 175 դրամ կամ 25.9%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 5.7%, ադամաթուզ 1կգ՝ 34 դրամ կամ 4.6% և շաքարավազ 1կգ՝ 2 դրամ կամ 0.7% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.4%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 3% և հնդկաձավար 1կգ՝ 18 դրամ կամ 2.3% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում», - ասված է հաղորդագրության մեջ: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search