Artsakhpress

Հասարակական

Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է

Հունիսի 8-ին ամբողջ մոլորակը նշում է կարեւոր բնապահպանական տոն՝ Օվկիանոսների համաշխարհային օրը (World Oceans Day):

Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է

Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը:
Տոնն առաջարկվել է անցկացնել բարձր մակարդակով «Երկիր մոլորակ» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Այդ ժամանակից սկսած՝ ամեն տարի հունիսի 8-ը նշում են նրանք, ովքեր Համաշխարհային օվկիանոսի հետ թեկուզ հեռավոր կապ ունեն։
Այսօր բնապահպանները, ձկնաբանները եւ մեծ թվով կենդանաբանական այգիների, ակվարիումների, դելֆինարիումների աշխատակիցներ իրենց ջանքերը կենտրոնացնում են, որպեսզի պաշտպանեն օվկիանոսների բնակիչներին ու կայուն բնապահպանական միջավայրը։
Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը, ըստ ծավալի՝ մոլորակի ամբողջ մակերեսի 99 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անքակտելի մասն են։ Համաշխարհային օվկիանոսի դերակատարումը կլիմայի կարգավորման գործում դժվար է գերագնահատել, քանի որ այն համակարգաստեղծ է՝ չէ՞ որ դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից են։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search