Artsakhpress

Սպորտ

Լիվերպուլը 30 տարի անց հռչակվեց Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։

Լիվերպուլը 30 տարի անց հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Լիվերպուլը 30 տարի անց հռչակվեց Անգլիայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռավոր 1990 թվականից հետո մերսիսայդյան ակումբին չէր հաջողվում դառնալ Անգլիայի լավագույն թիմ, փոխանցում է armsport-ը:
1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չէր հաղթել այս մրցաշարում։ «Կարմիրները» բազմաթիվ անգամ մոտ են եղել հաջողությանը, ինչպես օրինակ 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին նրանք սպասեցին ուղիղ 30 տարի։
Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ունի 86 միավոր և արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը քիչ առաջ պարտվեց «Չելսիին» 1-2 հաշվով։ Հենց այս արդյունքից հետո էլ «մերսիսայդցիները» անհասանելի դարձան բոլորի համար։
«Լիվերպուլը» իր փառահեղ պատմության ընթացքում 19-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և առաջին անգամ վերջին 30 տարում։
Շնորհավորում ենք «Լիվերպուլի» բոլոր երկրպագուներին անչափ երկար սպասված չեմպիոնության և պատմական մրցաշրջանի համար։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search