Artsakhpress

Հասարակական

Վարչապետը հիմնական ռազմավարական խնդիրն է համարում կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվազեցնել կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահվան վիճակագրությունը՝ ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով։

Վարչապետը հիմնական ռազմավարական խնդիրն է համարում կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը

Վարչապետը հիմնական ռազմավարական խնդիրն է համարում կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 26-ին պարետատան նիստից հետո  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է պահպանվել հակահամաճարակային կանոնները։
«Ցավոք, դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը։ Ինչ է սա նշանակում գործնականում․ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ  այս խնդիրը դեռ չի հաջովում լուծել, այդ պատճառով ամենօրյա ռեժիմով շարունակվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր արձանագրվել։
«Երեկ, օրինակ՝ ունեցանք 515 նոր դեպք։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով ինքնին մենք առաջիկայում կունենանք 10 մահ։ Իհարկե, քաղաքացիների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, բավականին մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով, ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 665 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք և 515 առողջացած։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search