Artsakhpress

Միջազգային

«Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին:

«Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

«Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է tert.am-ը:
«Մենք ապշած ենք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից»,-նշել է Աքսոյը` ընդգծելով, որ «Թուրքիայում քայլեր են ձեռնարկվում կրոնի ազատությունը պահպանելու ուղղությամբ` երկրի բոլոր քաղաքացիների համար»:
«Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, ինչպես նաև այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search