Artsakhpress

Միջազգային

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ

ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար:

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին հայտարարվել Է պաղեստինյան քաղաքական շարժումների ներկայացուցիչների՝ երկար տարիների ընթացքում առաջին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են ՖԱԹՀ-ի կենտկոմի անդամ Ջիբրիլ ալ Ռաջուբը եւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին:
«Այսօր մենք հանդես ենք գալիս միաձայն եւ միասնական ճակատով, մենք աշխատելու ենք միասնական ռազմավարական տեսլական ստեղծելու վրա՝ բռնակցման իսրայելական նախագծին հակազդելու համար»,-հայտարարել Է ալ Ռաջուբը:
«Մեր նպատակն Է՝ 1967 թվականին բռնազավթված պաղեստինյան բոլոր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ Պաղեստինյան պետության ստեղծումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ փախստականների խնդրի լուծումը՝ գործող միջազգային համաձայնագրերին ու իրավունքին համապատասխան»,-հավելել Է նա:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ Արուրին, որը մամուլի ասուլիսին մասնակցում Է տեսակապով, բարձր Է գնահատել այն դիվանագիտական ջանքերը, որոնք Պաղեստինի ղեկավարության կողմից ձեռնարկվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսրայելական պլաններին դիմակայելու համար: Նրա խոսքով՝ բռնակցման ցանկացած ձեւ անընդունելի Է պաղեստինցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search