Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջերկրական ծովում թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպին։

Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել

Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ թուրք նախարարը պնդել է, որ Ֆրանսիան նշված միջադեպի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հաղորդել ՆԱՏՕ-ին։

«Ֆրանսիան ճշմարտությունը չի ասել ՆԱՏՕ-ին, մենք դա ապացուցել ենք։ Կեղծ տեղեկատվությամբ հակաթուրքական գործողություններ կատարելու փոխարեն Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի մեզանից», - հայտարարել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտնել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ։ Միջադեպի ուսումնասիրումը ստանձնել էր ՆԱՏՕ-ն, որին կողմերը ներկայացրել էին իրենց փաստարկները։
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները առանց այդ էլ վերջին շրջանում լարված են հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների, ինչպես նաև՝ Սիրիայում և Լիբիայում վերջինիս գործողությունների պատճառով։
Այդ համատեքստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հարցը կքննարկվի հուլիսի 13-ին հրավիրված ԵՄ նախարարների ժողովում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search