Artsakhpress

Միջազգային

Թալիբները հերքել են Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին լուրը

Արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալներն արձագանքել են ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե Մոսկվան ու թալիբները ամերիկացի զինվորների վրա հարձակվելու վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություն ունեն:

Թալիբները հերքել են Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին լուրը

Թալիբները հերքել են Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է The Media Line- ը: Կատարում թալիբների ներկայացուցիչ Սուհաիլ Շահինն ասել է. «Մենք պայքարում ենք Աֆղանստանում իսլամական իշխանություն հաստատելու համար: Մենք որևէ կողմի վարձկանները չենք»: Նա հավելել է, որ նման կեղծ լուրերը շրջանառվում  են՝ խաթարելու իրենց վստահելիությունը երկրում խաղաղ կարգավորմանն ու ամերիկյան զորքերի դուրսբերմանն ուղղված գործընթացներում:
Հունիսի 26-ին The New York Times-ը, վկայակոչելով հետախուզական գործակալություններին, հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գաղտնի գումար է առաջարկել «Թալիբանի» գրոհայիններին՝ ամերիկացի զինծառայողներին սպանելու համար: Այսպիսով, Մոսկվան, իբր, ցանկացել է խափանել Թալիբանի հետ ԱՄՆ-ի խաղաղ բանակցությունները, ասվում է հրապարակման մեջ: Ռուսաստանում մեղադրանքներն անվանել են անհիմն: Տեղեկատվության ճշմարտացիությունը դժվարացել են հաստատել նաև ամերիկյան տարբեր կառույցներ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search