Artsakhpress

Միջազգային

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտում»:

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Դա տեղի է ունեցել դեսպանատան տարածքում Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց:

Զենիթահրթիռային համակարգի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: Մասնավորապես` Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ Հասան ալ-Քաաբին և անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Ալ Ռիդան այդ քայլը բնորոշել են որպես «սադրանք»:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում:

«Դա վտանգավոր է ոչ միայն մեզ, այլ նաև Իրաքի կառավարության, հարևան դիվանագիտական առաքելությունների, նախկին միջազգային գոտու և հարևան թաղամասերի բնակիչների համար»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հունիսի կեսերին Իրաքի զինված ուժերի համատեղ հրամանատարությունը տեղեկացրել է, որ վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողովներ ՝ նման միջադեպերը կասեցնելու համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search