Artsakhpress

Միջազգային

«Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանն ի դեմս ԱՄՆ-ի չի տեսնում բանակցությունների ունակ գործընկերոջ և կորցրել է վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ:

«Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը». ՌԴ փոխարտգործնախարար

«Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը». ՌԴ փոխարտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Այս մասին  iz.ru կայքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` մեկնաբանելով Բաց երկնքի մասին պայմանագրի անդամ երկրների առցանց բանակցությունները:

Տեսակոնֆերանսը հրավիրվել էր ԱՄՆ-ի` պայմանագրից դուրս գալու որոշման պատճառով:

Ռյաբկովը նշել է, որ վերջերս ամերիկյան կողմն ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում իր պարտականությունների կատարումից և դուրս է գալիս տարբեր պայմանագրերից:

«Մենք կորցրել ենք որպես գործընկեր ԱՄՆ-ի նկատմամբ մեր վստահությունը, երևի պետք է սկսել վերականգնել այն»,-ասել է Ռյաբկովը:

Փոխարտգործնախարարը հավելել է, որ վստահության վերականգնումը միայն փոքր քայլերով կլինի:

Մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Բաց երկնքի մասին պայմանագրից իր երկրի դուրս գալու մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի 6 ամսից: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել նոր պայմանագիր կնքելու հավանականությունը:

ՌԴ արտգործնախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին հույս չունենալ, որ պայմանագրից դուրս գալուց հետո իրենք կշարունակեն ստանալ դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Բաց երկնքի մասին պայմանագիրը կնքվել է 1992 թվականին: Համաձայն փաստաթղթի` 34 անդամ երկրները կարող են հետախուզական թռիչքներ կատարել միմյանց տարածքում:  

     

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search