Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է անվճար, որակյալ առողջապահական համակարգի ստեղծման ծրագիրը. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է առաջին քայլերը (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է իր նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկի՝ անվճար առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերի մասին:

Մեկնարկել է անվճար, որակյալ առողջապահական համակարգի ստեղծման ծրագիրը. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է առաջին քայլերը (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ անվճար, որակյալ և թափանցիկ բժշկական համակարգ ունենալու իր խոստմանը շատերը մոտենում էին թերահավատորեն:
Անվճար առողջապահական համակարգը կգործի պետական բյուջեի միջոցներով, իսկ տարիներ հետո, ըստ Նախագահի, առկա հնարավորությունները թույլ կտան ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգ:
Նախագահի հանձնարարականով՝ այսօրվանից Հանրապետությունում Արցախյան և Հայրենական Մեծ պատերազմների մասնակիցների սրտանոթային վիրահատություններն ու բուժման համար նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվեն պետական բյուջեի միջոցներով: Խոսքը վերաբերում է նաև ՀՀ բուժհաստատություններում վիրահատվողներին, եթե տրամադրվում է համապատասխան ուղեգիր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուղիղ եթերից րոպեներ առաջ հանդիպում է ունեցել թոշակառու մի խումբ սպաների հետ, և նրանց շարքերում կային ավելի երիտասարդ թոշակառու սպաներ, որոնք չեն մասնակցել Արցախյան պատերազմին, բայց իրենց ծառայությամբ շոշափելի ներդրում են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում: Նախագահը հայտնել է, որ ծրագիրը կտարածվի նաև նրանց վրա:
Բացի դրանից, սեպտեմբերի 1-ից Արցախյան գոյապայքարի և Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների ու թոշակառու սպաների համար բժշկությունը լրիվությամբ կդառնա անվճար: Իսկ 2021 թվականի հունվարի 1-ից անվճար առողջապահական համակարգը կգործի մնացած բոլոր արցախցիների համար:
Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև առողջապահական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Իր խոստման համաձայն՝ արդեն սեպտեմբերի 1-ից շոշափելի բարձրացում կլինի:
«Փուլ առ փուլ առկա խնդիրները պետք է վերացնել՝ բարձրացնելով մեր հայրենակիցներին տրամադրվող սոցիալական վճարների, աշխատավարձերի և մնացած այլ ծառայությունների դիմաց տրվող վճարները»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Առողջապահական համակարգում մեկ այլ բարեփոխում վերաբերում է անպտղության բուժմանը, որը, ըստ երկրի ղեկավարի, կլուծի ինչպես ժողովրդագրության, այնպես էլ սոցիալական բեռի խնդիրը:
Արդեն 25 զույգի համար մինչև տարեվերջ կկատարվի ֆինանսավորում: Առաջին փուլում կիրականացվի համապատասխան բուժում, իսկ հաջորդիվ նախատեսվում է արհեստական բեղմնավորման միջոցով լուծել անպտղության խնդիրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search