Artsakhpress

Միջազգային

Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը տարածել է հատուկ հայտարարություն՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխման մասին։

Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել

Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը «չեզոք տարածք» թողնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի պետական խորհուրդը մտադիր է այժմ թանգարան հանդիսացող տաճարը վերածել  մզկիթի, հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը։
Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թբիլիսիում հետեւում են գրեթե 1000 տարի առաջ կառուցված եւ նշանավոր քրիստոնեական եկեղեցի հանդիսացող Սուրբ Սոֆիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով: Այնուամենայնիվ, այժմ, երբ մարդկությունը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, շատ կարեւոր է քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ լավ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը: Մենք կարծում ենք, որ եթե Սուրբ Սոֆիան մնա չեզոք տարածք, դա կլինի իմաստուն որոշում »:
Միաժամանակ, վրաց ուղղափառ եկեղեցում հավաստիացնում են, որ «հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը»: Պատրիարքարանը հույս ունի, որ «բարեկամական պետությանը» ուղղված այդպիսի կոչը կընկալվի ոչ թե որպես միջամտություն նրա ներքին գործերին, այլ որպես ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկի դիրքորոշում եւ հոգու ցավի արտահայտություն։
«Հուսով ենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական, բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները կշարունակվեն խորանալ, ինչը օգուտ կբերի երկու երկրներին», - news.am-ի փոխանցմամբ՝ նշել է պատրիարքարանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search