Artsakhpress

Միջազգային

Երուսաղեմի և Ռումինիայի պատրիարքները անհանգստություն են հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման առնչությամբ

Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլն ու Ռումինիայի պատրիարք Դանիլը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին միանալով, անհանգստություն են հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ թուրքիական իշխանությունների որոշման առնչությամբ:

Երուսաղեմի և Ռումինիայի պատրիարքները անհանգստություն են հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման առնչությամբ

Երուսաղեմի և Ռումինիայի պատրիարքները անհանգստություն են հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։  Երուսաղեմի պատրիարքը, վկայակոչելով այն, որ տաճարը մոտ 100 տարի թանգարանի կարգավիճակ է ունեցել, հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն ի վերջո կհարգեն տաճարի ներկայիս՝ թանգարանի կարգավիճակն ու կհրաժարվեն այն մզկիթի վերածելու որոշումից:
Ռումինիայի պատրիարքն էլ հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական քաղաքակրթության ու հավատի խորհրդանիշն է՝ ընդգծելով դրա մշակությային բացառիկ նշանակությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սպասում է երկրի գերագույն վարչական դատարանի որոշմանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search