Artsakhpress

Հասարակական

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նիժնի Նովգորոդի, ինչպես նաև՝ ՌԴ այլ քաղաքներում գործող օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրազեկված է և ձեռնարկում է համապատասխան քայլեր։
Հայաստանյան մամուլում տեղ գտած՝ Նիժնի Նովգորոդի կենտրոնում պահվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ նշյալ կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Տեղում աշխատանքները համակարգվում են Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից:
ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան աջակցություն: Կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ կենտրոնի ղեկավարության հետ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ընդգծվել է հայկական կողմի պատրաստակամությունը փաստաթղթերի ձևակերպման գործընթացի ավարտին ապահովել քաղաքացիների վերադարձը Մոսկվայից իրականացվող չարտերային չվերթներով։ Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հավելենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքների համաձայն՝ նշված կենտրոններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց ծագման երկիր միայն համապատասխան միգրացիոն մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Այս գործընթացի կազմակերպումը ժամանակավորապես հնարավոր չի եղել իրականացնել`պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով, այդ թվում՝ դեպի Հայաստան կանոնավոր չվերթների բացակայությամբ, ՌԴ տարբեր մարզերում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմով և այլ մարզերից դեպի Մոսկվա քաղաքացիների տեղափոխման հարցում առկա սահմանափակումներով, ինչպես նաև՝ ՌԴ միգրացիոն մարմինների կողմից նշյալ գործառույթի իրականացման ժամանակավոր դադարեցմամբ»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search