Artsakhpress

Հասարակական

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին «Փարոս» հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)-ի հետևանքով կան տուժածներ։

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ճանապարհատրանսպորտային  պատահար  Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան  տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ին   տեղեկացրել  են    ԱՀ   արտակարգ  իրավիճակների  պետական    ծառայության   տեղեկատվության  և  հասարակայնության  կապերի    բաժնից:
 
ՃՏՊ-ի հետևանքով  իրար են բախվել Շուշի քաղաքի բնակիչ Առնոլդ Հովսեփյանի (1985թ) վարած «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ և Ասկերան քաղաքի բնակիչ Բորիս Դանիելյանի (2000 թ.) վարած «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենաները:
ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է վթարված ավտոմեքենաներից ժամանակին դուրս բերել տուժածներին և Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարների հետ ցուցաբերել համապատասխան օգնություն:
На изображении может находиться: небо и на улице
ՃՏՊ-ի հետևանքով «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ ավտոմեքենայի տուժածներ՝ վարորդ Առնոլդ Հովսեփյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ, իսկ նույն մեքենայի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը (2007 թ.) թեթև մարմնական վնասվածքներով՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
ՃՏՊ-ի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենայի տուժածներ՝ վարորդ Բորիս Դանիելյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ նույն մեքենայի ուղևորներ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Վահե Ծատրյանը (2000թ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Բաբայանը (1999թ.) տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության (հուլիսի 10, ժամը՝ 10։50 տվյալներով)՝ տուժածներ Բորիս Դանիելյանի, Առնոլդ Հովսեփյանի և Արմեն Բաբայանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վահե Ծատրյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր, Հայկ Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Search