Artsakhpress

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան:

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին նշվում է արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին:
«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշված է հայտարարության մեջ:
Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Շարունակվում է չորս ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը

Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները ցավակցական են հղել Էլեոնորա Ավանեսյանի եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ

Նախարար Խանումյանը պարզաբանել է պետաջակցության համայնքային ցուցակների անճշտության պատճառները

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել․ Արցախի ԱԺ նախագահ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. կա զոհ

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Search