Artsakhpress

Տնտեսական

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական միջոցառումները. ընդլայնվել է աջակցության ենթակա ոլորտների ցանկը

Արցախում մեկնարկել են նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված հերթական միջոցառումները, որոնց շրջանակներում ընդլայնվել է աջակցության ենթակա ոլորտների ենթակա ցանկը:

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական միջոցառումները. ընդլայնվել է աջակցության ենթակա ոլորտների ցանկը

Մեկնարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական միջոցառումները. ընդլայնվել է աջակցության ենթակա ոլորտների ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝  ԱՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 187-Ա որոշմամբ հերթական աջակցության ծրագրեր են նախատեսվել կահույքի արտադրության, լուսանկարչության, հարսանյաց զգեստների և այլ առարկաների վարձույթի, բնակչության պատվերով հագուստի, կոշիկի և կաշվե արտադրատեսակների արտադրության և նորոգման, ժամացույցների, երաժշտական գործիքների, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և այլ կենցաղային իրերի նորոգման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար:
Ծրագրերի շահառու համարվող բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցության ծրագրերից, մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնեն դիմումներ: Մինչև օգոստոսի 1-ը դիմումներ կարող են ներկայացնել նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ ընդգրկված են եղել աջակցության ենթակա ոլորտների ցանկում, սակայն որոշմամբ սահմանված ժամկետներում  դիմումներ չեն ներկայացրել: Տնտեսավարող սուբյեկտները ծրագրերով նախատեսված աջակցության ենթակա ոլորտների ցանկին, աջակցության չափերին ու ստացման եղանակին կարող են ծանոթանալ պաշտոնական կայքէջում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search