Artsakhpress

Սփյուռք

Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին

Այն դեպքում, երբ մի անկախ պետությունը այսպես ագրեսիվ կրակ է բացում մեկ այլ անկախ պետության վրա, պետք է վճռական գործել:

Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին

Պետք է վճռական գործել, դիմել ՀԱՊԿ-ին, դիմել ՄԱԿ-ին, զանգել Ալիևին ու հարցնել՝ պատերա՞զմ եք սկսում, ինչ է. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ-ն պետք է մի քանի քայլ անի.«Երբ կրակ է բացվում մի պետության վրա,  որը ներառված է ՀԱՊԿ կազմում, ապա երկրի արտգործնախարարը անհապաղ պետք է դիմի ՀԱՊԿ: Երկրորդ` բողոքի նոտա պետք է գրել ՄԱԿ, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, հաջորդը, վարչապետը պետք է զանգահարի նախագահ Ալիևին և ասի՝ ի՞նչ եք անում, պատերազմ եք սկսում, ի ՞նչ է  և այլն:
Պետք է այս քայլերն անել, որովհետև սա կարող է լինել Ադրբեջանի Կառավարության, այլ ոչ թե այնտեղ կանգնած ադրբեջանցի զինծառայողների սադրանք: Դրանք տարբեր բաներ են չէ՞:Այնպես որ պետք չէ  խուճապի մատնվել, բայց մերոնք պետք է այնպես պատասխանեն, որ հաջորդ անգամ նրանք վախենան այդպիսի քայլեր անել,  եթե մեկ անգամ կրակեն, մերոնք պետք է  100 անգամ ավելի  կրակեն:  Պետք է վճռական գործել, վճռական»:
Նրա խոսքով՝ դիվանագիտորեն ևս պետք է աշխատել, պետք է դիմել պատկան կազմակերպություններին, պետք է բողոքի նոտա հղել՝ հայկական պետության բողոքի նոտան ադրբեջանականին.«Չգիտես ինչու հայերը բողոքի նոտա չեն հղում: Պետք է քայլեր անել ու գործել վճռական՝ առանց խուճապի, պետք է կանխել հետագա քայլերը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search