Artsakhpress

Սփյուռք

Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մեղադրանքը, գործը ուղարկվում է դատարան: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կրտսեր քույրը՝ Մարիան, որը հանցագործության կատարման պահին անչափահաս էր, ավելի վաղ անմեղսունակ է ճանաչվել, նրա գործը կքննվի առանձին: «Մյուս երկու քույրերինը՝ Կրիստինայի և Անգելինայի, մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ գործը քննել ժյուրիների ներկայությամբ», - հայտարարել է պաշտպան Ալեքսեյ Պարշինը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Նրա խոսքերով՝ ամենայն հավանականության գործընթացը կլինի փակ, քանի որ «գործում կան սեռական անձեռնմխելիության խախտման մասին տվյալներ»:
Խաչատրյանների գործը շուրջ երկու տարի է ամենաքննարկվողներից է Մոսկվայում: Ի աջակցություն քույրերի, որոնց երկարամյա ազատազրկում է սպառնում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում պարբերաբար ակցիաներ, ստորագրահավաքներ են անցկացվում:
Երիտասարդ քույրերը պնդում են, որ իրենց պարբերաբար բռնության ենթարկող հորը սպանել են ինքնապաշտպանվելու ընթացքում: Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել: Աղջիկները նաև սեռական բնույթի բռնության են ենթարկվել հոր կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search