Artsakhpress

Հասարակական

«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը

«Թովմասյան» բարեգործական հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը և «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության մասնակիցներն այսօր՝ հուլիսի 28-ին, հանդիպել են ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ:

«Թովմասյան» բարեգործական հիմադրամն աջակցություն է տրամադրել Մարտակերտի շրջանային բուժմիավորմանը

«Թովմասյան»  բարեգործական  հիմադրամն  աջակցություն  է տրամադրել   Մարտակերտի   շրջանային   բուժմիավորմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    հանդիպմանն  ԱՀ  առողջապահության     նախարարը  կարևորել  է   հիմնադրամի   գործունեությունը  և  ողջունել  նախաձեռնության  իրականացումը:
 
Ա. Օհանջանյանը   շնորհակալություն  է  հայտնել  Արտակ  Թովմասյանին, ինչպես  նաև «Միասին  մենք  կարող  ենք»    նախաձեռնության   բոլոր  անդամներին, ովքեր   իրենց   ներդրումն  են   ունենում  «COVID-19»-ի  դեմ պայքարում: Այնուհետև    նախարարը  մանրամասներ  է  հաղորդել   Արցախում   համավարակի   տարածման  և   կանխարգելման  վերաբերյալ:
 Մեզ  հետ   զրույցում   Արտակ  Թովմասյանն  ասել է, որ   մայիսի 2-ին  Նոր  տիպի  կորոնավիրուսի  դեմ պայքարի համար հիմնադրամը  նախաձեռնել  է  «Միասին մենք կարող ենք» խորագրով    համերգային  ծրագիր, որին միացել  են  ավելի  քան 120  հայ և աշխարհահռչակ գործիչներ չորս մայրցամաքներից: Համերգի ողջ  հասույթն  օգտագործվել է   բարեգործական   ծրագրերի  իրականացման  համար:
 
«Նախաձեռնության շնորհիվ հիմնադրամն ամբողջապես բավարարել է Գյումրու, Վանաձորի, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցների, Պաշտպանության նախարարության, ոստիկանության բուժվարչության և այսօր արդեն Արցախի Հանրապետության հայտերը: Մենք   այսօր  այցելել  ենք  Մարտակերտի    շրջանային   բուժմիավորում  և  անձամբ    հանձնել   անհրաժեշտ   բժշկական  սարքավորումները (շարժական սոնոգրաֆ սարք):  Ուրախ ենք  և  հպարտ, որ   կարողացանք  ինչ-որ   ձևով   աջակցել   արցախահայությանը: Համոզված ենք, որ այսուհետ  ևս  կշարունակենք  մեր    համագործակցությունը»,-մասնավորապես  ասել է  Ա. Թովմասյանը՝  տեղեկացնելով, որ  աշնանը հիմնադրամը նախատեսում է շարունակել նախաձեռնության երկրորդ փուլը՝ համաշխարհային մասշտաբով: Հանգանակությունները դեռ շարուանկվում են:
«Միասին մենք կարող ենք» խորագրով    համերգային  ծրագրի  մասնակից   Հայկ  Ղևոնդյանն  էլ   մեզ  հետ  զրույցում  նշել  է, որ, որպես  հայ    մեծ   պատիվ  է  իր  համար   Արցախ   աշխարհին  օգնելն  ու   օժանդակելը:
Նրա  խոսքով՝ ինքը  հպարտության զգացում  է  ապրում, քանի  որ   կարողացել  է    իր  լուման  ներդնել «COVID-19»-ի  տարածման  և   կանխարգելման  գործում: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search