Օգոստոսի 18-ին Բեյրութից Հայաստան է վերադարձել 100 հայ։
Բեյրութից նախօրեին Հայաստան է վերադարձել 100 հայ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Այսօր Բեյրութից Հայրենիք վերադարձան շուրջ 100 հայրենակիցներ, որոնց թվում 21 երեխա։ Այս չվերթով վերադարձողներ ունեցանք նաև Սիրիայից և Միացյալ Էմիրություններից»,- գրել է նա: