Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։
Թուրքիայում որոշել են 150-ամյա քրիստոնեական գերեզմանոցը կանաչապատ գոտու վերածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սամանդաղըի հույն ուղղափառ եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի կարգավիճակի փոփոխության մասին հիմնադրամի տնօրինությունը տեղեկացել է պատահաբար՝ 9 ամիս առաջ։ Հիմնադրամի տնօրեն Դիմյան Էմեքթաշը նշել է, որ այդ առթիվ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել, փոխանցում է ermenihaber-ը:
Էմեքթաշի խոսքով՝ իրենք դիմել են նաև տեղի համայնքապետարան, որտեղից պատասխանել են, որ տեղի ունեցածը նախորդ իշխանությունների սխալի հետևանքն է։
Հունական գերեզմանոցը գտնվում է Հաթայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Դեռ 1870-ական թվականներից այն տեղի քրիստոնյաների կողմից օգտագործվող միակ գերեզմանոցն է։