Երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է News.am-ը:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 42,28 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 44,32 դոլարի: