ՔՄԴ կուսակցությունը քաղպաշտպանության վերաբերյալ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է կազմակերպել
«Քաղաքացիական միացյալ դաշինք» (ՔՄԴ) կուսակցության նախաձեռնությամբ «Քննարկումների ակումբ» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող «Կարկառ» ճամբարում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հարցերի շուրջ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ հանդիպում-քննարկում է կազմակերպվել:
ՔՄԴ կուսակցությունը քաղպաշտպանության վերաբերյալ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Քննարկումների ակումբ» ծրագրի համակարգող Արամայիս Աղաբեկյանն ասել է, որ հանդպմանը Կ. Սարգսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության կատարած աշխատանքները, խոսել ձեռքբերումների և անելիքների մասին:
Ա. Աղաբեկյանի խոսքով՝ քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին ապաստարաններով ապահովելուն, որին ի պատասխան՝ Կ. Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կառուցվելու են նոր ապաստարաններ:
«Կարեն Սարգսյանը, ով նաև «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին, որ, կապված համավարակի հետ, հիմնադրամը կոնկրետ գործողություններ առայժմ չի իրականացնում: Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակից դուրս գալուն պես՝ «Արարիչ»-ը կվերսկսի իր ծրագրերը»,- ավելացրել է մեր զրուցակիցը:
Հանդիպամանը մասնակցում էին «Քաղաքացիական միացյալ դաշինք» (ՔՄԴ) կուսակցության անդամներ, համակիրներ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ: