Artsakhpress

Հասարակական

Կազմակերպվել է «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկում

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԱՀ Ազգային ժողովի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 27-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկում:

Կազմակերպվել է «Կորոնավիրուսի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկում

Կազմակերպվել  է  «Կորոնավիրուսի   ազդեցությունը  կրթության  իրավունքի   իրացման   վրա. հիմնախնդիրներ  և   լուծումներ»  թեմայով      քննարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    քննարկմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  Ազգային  ժողովի   նախագահ  Արթուր  Թովմասյանը:
 
Նրա  խոսքով՝   Նոր  կորոնավիրուսի    համավարակի   պայմաններում  ստեղծված   իրադրությունը  մեծ   մարտահրավեր է   ոչ  միայն    պետական   կառավարման, այլ  նաև  կրթական  համակարգի   համար՝   ուղիղ  և   բացասական   կերպով  ազդելով   մարդկանց  բազմաթիվ   իրավունքների   վրա: Нет описания.
«Այն, որ  կրթության  որակի   ապահովումն    առօրյայում  ինքնին   աշխատատար   և  միասնական  ջանքեր  պահանջող   գործընթաց  է, հստակ  է, իսկ   առցանց   ուսուցման   պարագայում՝   այն  առավել   մեծ  ջանքեր  ու  նորարարական   մոտեցումներ  է  պահանջում: Դպրոցի  տևական   փակվելը  կարող  է   հանգեցնել   աշակերտների  մոտ  ուսումնական   առաջադիմության   անկման:  Մանկապարտեզների  և  նախակրթարանների  փակումը   որոշակիորեն  ազդել  են  ընտանիքների  վրա՝   շատ  ծնողներ   կանգնել  են  երեխաների  խնամքն  ու  աշխատանքը  համատեղելու  խնդրի  առջև»,- մասնավորապես  ասել  է   Խորհրդարանի  նախագահը:
 
ԱՀ  մարդու  իրավունքների   պաշտպան  Արտակ  Բեգլարյանը,   իր  հերթին  ողջունելով   քննարկման  մասնակիցներին, նշել է, որ    նման  ձևաչափով  հանդիպումների  կազմակերպումը      պարբերկան   բնույթ  է  կրելու՝  հանրությանը   հետաքրքրող   տարբեր  թեմաների   շուրջ:
 
«Պետք  է  առաջնորդվել  Սահմանադրության   37  և  38 –րդ  հոդվածներով, որոնք  այսօրվա     քննարկվող  թեմայի  համար  առանցքային  նշանակություն  ունեն   և      պետք  է  հասկանալ, թե  որտեղ  է  հավասարակշռությունը՝    կրթության  իրավունքի  և   երեխայի   լավագույն    շահերի:   Այստեղ   պետք է  երկու  հիմնական   խնդիր  դիտարկել. առաջինը կրթության  իրավունքի   հետ   ուղիղ   կերպով  առնչող  այլ   իրավունքներն  են   և  դրանցով  պայմանավորված  վտանգներն  ու  հետևանքները  սովորողների  իրավունքների  վրա:  Երկրորդը    առողջապահական   ռիսկերն  են,   և  դրանք   ցավոք  սրտի, անորոշություններով  են  պայմանավորված  լինում   համավարակի  պայմաններում:  Մենք՝ որպես  հասարակության   ակտիվ  անդամներ,   պետք  է   փորձենք   գտնել   ճիշտ   լուծումներ»,-  մասնավորապես  ասել է  Ա. Բեգլարյանը:
 
Այնուհետև  նա  ներկայացրել է  համավարակի  շրջանում  կրթության  ոլորտում   իրականացված  և  իրականացվող   աշխատանքները, ինչպես  նաև  գրանցված  դեպքերը:
 
Խոսելով   կենդանի  և   առցնանց  ուսուցման  մասին՝  Ա. Բեգլարյանը  նշել է, որ  բոլոր    մասնագետները պնդում  են, որ  կենդանի կրթությունը  շատ  ավելի  արդյունավետ  է, քան՝ առցանցը: Այս  ուղղությամբ    լուրջ   հետազոտություններ  առյժմ  Արցախում   չկան:
 
Ըստ  ՄԻՊ-ի՝ պետք  է   մոդել  մշակել, որպեսզի  բուհերում  դասախոսություններն  առցանց  եղանակով  հասանելի   լինեն  ուսանողներին, որը   կիրառելի  է շատ   զարգացած     համալսարանում: Нет описания.
ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի  նախարար  Լուսինե   Ղարախանյանի   խոսքով՝  համավարակի   շրջանում   փոխվել է  կրթության  համակարգի   պատկերը:
 
«Մեր     նախարարությունն  իրականացրել է   վերլուծություն՝  մարտի  13-ից  մինչև  մայիսի   վերջն  ընկած   ժամանակահատվածը ներառելով՝   պարզելով    առցանց  ուսուցման    արդյունքները: Այդ  վերլուծության  հիման  վրա     հստակեցրել  ենք, թե  քանի  աշակերտ  և ուսուցիչ  չունեն   տեխնիկական  գործիք, և  քանի   դպրոց  է, որ   չունի    համացանց:   Այս  ընթացքում  մենք  մշակել  ենք  նախադպրոցական   հասատատություններում  գործունեություն  սկսելու   սկզբունքները, որն   արդեն  Պարետի  որոշմամբ   հաստատված  է»,-  ավելացրել է  նախարարը:
 
Նա  տեղեկացրել է, որ   սկսված  են  օգոստոսյան   խորհրդակցությունները, և  ԱՀ  ԿԳՄ  նախարարությունը   այս  շրջանում    դպրոցներին  տրամադրում  է   դիմակներ, ախտահանիչ  միջոցներ  և    ջերմաչափող  սարքեր:
 
«Նախարարությունը  հովանավորչական  միջոցներով    ձեռք   է   բերել   ավելի  քան  1000   սմարթֆոններ  և   դյուրակիր   համակարգիչներ:  Մինչև   սեպտեմբերի    14-ն  դրանք  կբաժանվեն  այն  աշակերտներին  և ուսուցիչներին, ովքեր    դրա  կարիքն  ունեն: Համաճարակային   իրավիճակից  ելնելով՝  ներկա  փուլում  հանրակրթական, նախնական  մասնագիտական   (արհեստագործական),  միջին  մասնագիտական   ուսումնական  հաստատություններում   ուսումնական  պարապմունքները  մեկնարկելու  են     2020  թվականի  սեպտեմբերի  14-ից  առկա  ուսուցմամբ:  Յուրաքանչյուր  ուսումնական  հաստատությունում  սահմանվելու  է   կորոնավիրուսային    հիվանդության    վարակի  հսկողության     պատասխանատու, ով  ի   պաշտոնե    ուսումնական  հաստատության   տնօրենն  է  լինելու: Պատասխանատվություն  են  կրելու   նաև  ուսումնական հաստատությունների  բոլոր  աշխատակիցները:  Պատասխանատուի  կողմից   օգոստոսի  28-ից  սեպտեմբերի  12-ն  ընկած   ժամանակահատվածում  դպրոցի բուժքրոջ ներգրավմամբ  կրթօջախի  աշխատակիցների  համար  կազմակերպվելու և  իրականացվելու  են  դասընթացներ, որոնք     ներառելու  են  մոտավոր  հետևյալը՝ կորոնավիրուսային  հիվանդության    առանձնահատկությունների, փոխանցման հնարավոր ուղիների, կանխարգելիչ  միջոցառումների   վերաբերյալ  տեղեկություններ: Աշխատակիցները  հրահանգավորվելու են   կորոնավիրուսի  ախտանշանների    առկայության  դեպքում  աշխատանքի  չհաճախելու  և    բուժօգնության  դիմելու  մասին:  Այս  սկզբունքները  մշակվել  են  առողջապահության    նախարարի  և  Պարետի  հետ»,- մանրամասնել  է  Լ. Ղարախանյանը:
 
Միջոցառմանը, որին   մասնակցում  էին   ԱՀ  ԱԺ  պատգամավորներ, կրթության ոլորտի   ներկայացուցիչներ, հանդես  են  եկել    հարցադրումներով,  առաջարկներով  և  ելույթներով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search