Artsakhpress

Ռազմական

48-53% զեղչ բջջայինի բաժանորդ զինծառայողների համար

«Ղարաբաղ Տելեկոմը» միակ հայկական օպերատորն է, որը բոլոր զինծառայողների համար հատուկ սակագին ունի

48-53% զեղչ բջջայինի բաժանորդ զինծառայողների համար

48-53% զեղչ բջջայինի բաժանորդ զինծառայողների համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պաշտպանության Բանակի շարքերում մեր երկրի անվտանգությունն ապահովում են Արցախի և Հայաստանի քաղաքացիները: Ինչպես են նրանք կապ պահպանում ընտանիքների և մտերիմների հետ: Հայտնի է, որ 2018թ-ից զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսի օգտագործումը ծառայությունից ազատ ժամերին:

ՏԵԼԵԿՈՄ - ԲԱՆԱԿ

Արդեն 1 տարուց ավելի զինծառայողներին հասանելի է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթը: Մարքեթինգային բաժնի ղեկավար Աշոտ Օգոլցովը պատմում է.

«Փաթեթը գործարկելուց որոշ ժամանակ անց մենք լսեցինք զինվորների առաջարկները. Նրանց մի մասին պետք էր առավելապես զանգահարել Արցախ, մյուս մասին` Հայաստան: Եվ մենք թողարկեցինք փաթեթի ևս 2 տարբերակ»:

Սկզբնական` «Հզոր Բանակ 1» փաթեթում ներառվել է 120-ական րոպե` դեպի արցախյան ու հայաստանյան ցանցեր զանգահարելու համար: Նոր փաթեթներում կան րոպեների տարբեր չափաբաժիններ. «Հզոր Բանակ 2»-ում 150ր դեպի արցախյան և 65ր` ՀՀ ցանցեր: «Հզոր Բանակ 3»-ում հակառակն է. 65ր դեպի Արցախ և 150ր դեպի Հայաստան: Նոր փաթեթներում գրեթե կրկնապատկվել է SMS-ների քանակը` 90:

Կարեկին Օդաբաշյան, «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն. «Պաշտպանության Բանակի և մեր Ընկերության հարաբերությունները հանրահայտ են: Մենք միշտ` խաղաղ ու հատկապես պատերազմական ժամանակներում եղել ենք, կանք և կլինենք Բանակի թիկունքին: Որքան էլ այդ բառերը թերի են արտացոլում իրականությունը, բայց ավելին ասելու իրավունք չունեմ: Եվ «Հզոր Բանակ» փաթեթների թողարկումը ինքնին սպասելի մի բան էր, որքան էլ տնտեսապես բարդ մեր օրերում դա թանկ չարժենար Ընկերության համար»:
Ինչպես մեզ պարզաբանեցին, գործող սակագների համեմատությամբ «Հզոր Բանակը» տալիս է 48.63-53.88% զեղչված գներ: Եվ հայկական հեռահաղորդակցային օպերատորներից «Ղարաբաղ Տելեկոմը» միակն է, որը շոշափելի զեղչով է սպասարկում զինվորականներին: Փաթեթին միանալու համար զինծառայողն ընդամենը պետք է դիմի վերադաս հրամանատարությանը, իսկ հավելյալ տեղեկությունների համար` զանգահարի 111:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search