Artsakhpress

Քաղաքական

Քոքսի պատասխան նամակն Ադրբեջանի դեսպանին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխան նամակ է հղել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեին:

Քոքսի պատասխան նամակն Ադրբեջանի դեսպանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Հարգելի՛ դեսպան,
 
Սեպտեմբերի 7-ի ձեր նամակն այնքան թյուր տեսակետներ է պարունակում, որ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել իրականության մասին որոշ այլընտրանքային նկատառումներ: Մասնավորապես՝ ցանկանում եմ ընդգծել առնվազն չորս լուրջ մտահոգություններ:
 
  1. Լեռնային Ղարաբաղ
 
Հենց Ստալինը հին հայկական երկրամասը՝ Ղարաբաղ/Արցախը (95 տոկոս հայ բնակչությամբ), ընդգրկեց Ադրբեջանի կազմում ՝ որպես «ինքնավար մարզ»: Հետագայում Ադրբեջանը յուրացրեց դրա ցածրադիր վայրերի մեծ տարածքներ և ստեղծեց Լեռնային Ղարաբաղը՝ որպես լեռնային անկլավ, որը կտրված էր Հայաստանից:
 
1991-94 թվականներին Ադրբեջանը, միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաների խախտմամբ, պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ՝ գործադրելով կլաստերային ռումբեր և Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության վրա արձակելով օրական 400 «Գրադ» հրթիռներ: Ես այդ ժամանակ գտնվում էի այնտեղ և կարող եմ վկայել մարդու իրավունքների խախտման այս փաստի ճշմարտացիության մասին: Ես նաև ականատես եղա Մարաղայում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի անմիջական հետևանքներին և տեսա գլխատված քաղաքացիական մարմիններ ու ռազմական հարձակումից դեռ վառվող տներ: Ապացույցները ներկայացված են «Էթնիկ զտումն ընթացքի մեջ. պատերազմ Լեռնային Ղարաբաղում» աշխատությունում (հեղ. Քերոլայն Քոքս և Ջոն Էյբներ, 1993):
 
Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր իրենց անկախությունն են կերտում այն նույն իրավական հիմքերով, ինչ Ադրբեջանը 1991 թ., բավարար ապացույցներ ունեն պահանջելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներով արդարացված ինքնորոշման այն նույն իրավունքը, ինչ Թիմոր Լեստեի, Էրիթրեայի և Կոսովոյի ժողովուրդները,  ովքեր տուժելով նմանատիպ էթնիկ զտումների փորձերից՝ պաշտպանել են իրենց ինքնորոշման իրավունքը:
 
  1. Շուշի
 
Չնայած Շուշին տասնամյակներ շարունակ գրավված էր Ադրբեջանի կողմից՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս, այն ի սկզբանե եղել է Կովկասում հայկական հայտնի մշակութային կենտրոն, զիջելով միայն Թբիլիսիին, մինչև այն ժամանակ, երբ հազարավոր հայեր ենթարկվեցին կոտորածների 1920 թ.-ի մարտին: Այն ժամանակվա արքեպիսկոպոսին գլխատեցին, իսկ նրա գլուխն ի ցույց դրեցին սյան վրա:
 
  1. Նախիջևան
 
Կասկածելի հանրաքվեից հետո և Աթաթուրքի Թուրքիայի հետ գործարքի արդյունքում, Նախիջևանը դարձավ Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի կազմում, որի հետ ընդհանրապես ցամաքային կապ չուներ և ամբողջովին միացած էր Հայաստանին:
 
Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրեց պատմականորեն Նախիջևանում բնակվող հայերի
նկատմամբ: Հայկական վերջին գյուղը՝ Ազնաբերդը, Ադրբեջանի ճնշման ներքո տարհանվել է
1988-ի դեկտեմբերին: Մոտակա տարածքներում ևս հայերի դեմ հարձակումները շարունակվում էին, և ես ականատես էի, թե ինչպես էին ադրբեջանական ուժերը ռմբակոծում գյուղերը և ստիպում խաղաղ բնակիչներին փախչել՝ փրկելով իրենց կյանքը: Ադրբեջանը, փորձելով վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը, ոչնչացրեց բազմաթիվ հայկական պատմական վայրեր և մշակութային գտածոներ, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված տասնյակ հազարավոր հնագույն քարերի վրա փորագրությունները, ինչը մասնագետները բնութագրում են որպես 21-րդ դարի ամենամասշտաբային մշակութային զտման արշավ:
 
Կարծում եմ ՝ հայերն իրավունք ունեն վերադարձնելու Նախիջևանը: Կամ գուցե Ադրբեջանը կառաջարկի այլընտրա՞նք՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես հայկական հող, իսկ հայերը դրա փոխարեն զիջեն Նախիջևանն Ադրբեջանին:
 
  1. Լարվածության սրում
 
Ադրբեջանը խախտեց եվրոպական կարևոր կոնվենցիաներից մեկը՝ ներում շնորհելով, պարգևատրելով և փառաբանելով ադրբեջանական բանակի սպային, ով Հունգարիայում 2004 թ.-ին կացնահարեց քնած հայ գործընկերոջը: Համաձայն Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի վերջերս կայացրած վճռի՝ Բաքուն իր գործողություններով «հավանության» է արժանացնում և արդարացնում «էթնիկ պատկանելությամբ պայմանավորված շատ լուրջ հանցագործություն»:
 
2016թ.-ի ապրիլին ադրբեջանական ուժերը հարձակում ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների վրա, ինչը հանգեցրեց բազմաթիվ մահվան դեպքերի:
 
Այս տարվա հուլիսին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ տեղակայեց Տավուշում (Հայաստանի հյուսիս-արևելյան մաս, Լեռնային Ղարաբաղից դեպի հյուսիս) քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում: Միևնույն ժամանակ, հաղորդվում էր, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել դիմակների արտադրության գործարանի ուղղությամբ, որը էական դեր է խաղում երկրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Տեղեկություններ կային նաև Տավուշի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա հարձակման մասին:
 
Հուլիսին Բաքվում անցկացվեցին ցույցեր, որոնց ընթացքում հազարավոր ցուցարարներ պահանջում էին, որ Ադրբեջանի կառավարությունը ոտքի հանի ողջ բանակը Հայաստանի դեմ՝ վանկարկելով «Մահ հայերին», ոմանք նույնիսկ մտան երկրի խորհրդարան:
 
Լուրջ անհանգստության տեղիք է տալիս Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ դպրոցներում հայերի նկատմամբ ատելություն սերմանելը և Հայաստանը՝ որպես «համար մեկ թշնամի» ներկայացնելը, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի ՊՆ կողմից արված ռազմաշունչ հայտարարությունները. «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ մեր բանակի գերժամանակակից հրթիռային համակարգերը ունակ են ճշգրիտ հարված հասցնելու Մեծամորի ատոմակայանին»: Այսպիսի թշնամական քաղաքականությունը հաստատում է այն տարածված մտահոգությունը, որ Ադրբեջանը ավելի հակված է պատերազմի և դաժանության, քան խաղաղ երկխոսության խթանման ու հակամարտության արդարացի կարգավորման:
 
Կարծում եմ, որ բոլոր կողմերին անհրաժեշտ է հավատարիմ մնալ բարոյական արդարության հիմնական սկզբունքներին, և ես պատրաստ եմ հանդիպել՝ քննարկելու այս ողբերգական իրավիճակները:
 
Անկեղծորեն Ձեր՝
 
Քերոլայն Քոքս

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search