Artsakhpress

Մշակույթ

Կայացել է արցախցի երիտասարդ գրողի «Ինքնության դաշտ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Շուշիի «Պարիսպ գաստրո բակ»-ում տեղի է ունեցել արցախցի երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանի (գրական անունը՝ Նեմրութ) «Ինքնության դաշտ» գրքի շնորհանդեսը:

Կայացել է արցախցի երիտասարդ գրողի «Ինքնության դաշտ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Կայացել է   արցախցի  երիտասարդ  գրողի   «Ինքնության  դաշտ»  գրքի   շնորհանդեսը  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  գրողների  միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը: 
Նրա  խոսքով՝    կարդալով  Սերգեյ  Սաֆարյանի  բանաստեղծությունները՝  անմիջապես գրողի  մտածողության  թարմությանն   ես  հաղորդակցվում:
 «Զգում  ես, որ   բառն  ավելին  լինելու   ճիգեր  չի    գործադրում, պարզ, գրեթե   մանկական հայացք  է  բերում  իր  հետ, որը  չի  կարող  իր   խորքով   չտրամադրել:  Սա  իմ  առաջին   տպավորությունն  է, որ  տարիներ  առաջ ստացել  եմ  դեռևս   նրա   աշակերտական  ծոցատետրից: Իսկ  այսօր  նկատելի   է, որ  «հետք  չի  քշում»  նրա    խոսքը, քանզի  ուրիշի   հետքի  վրա  բառը  ինքնաոչնչանում  է: Նա  գրում  է  այն, ինչ  որ  ինքը  զգում  և  տեսնում  է, որը  մեծ  արվեստ  է   պոեզիայի   բնագավառում: Սերգեյի   բնավորության  գծերը  հստակ   տեսանելի  են  նրա  տողերի  մեջ՝ առանց  կեցվածքային  ճոռոմ   խաղք  ու    ցուցքի»,-  մասնավորապես  ասել   է  Վ. Հակոբյանը  և   շնորհավորել    երիտասարդ  գրողին  գրքի   լույսընծայման   առթիվ: 
Գրքի  խմբագիր, գրող  Ժաննա   Բեգլարյանն  իր  ելույթում   ասել  է, որ  գեղարվեստական  մտածողության  ինքնատիպությամբ   հեղինակն   իրերն  ու   երևույթներն  իմաստավորում  է  ազատ  ընկալմամբ  և   լեզվական  իրողությունների  դրսևորման  թարմությամբ՝  իր   ապրած   դրամատիկ  ժամանակի  դիմապատկերը բացահայտելով չկրկնվող  նրբերանգներով:
 «Գիրքը  խմբագրելու   ժամանակ   յուրաքանչյուր   բառի  փոփոխություն  համաձայնեցրել  եմ  Սերգեյի  հետ: Ցանկացել  եմ  մի   ամբողջական  մտքի  ու  հույզի  տրամաբանությամբ  գիրք  ստեղծվի: Ես  նաև  նաև  Սերգեյի  ընթերցողը դարձա: Չափազանց  նուրբ  մի  զգացողություն  ապրեցի՝   առնչվելով  Սերգեյի   բանաստեղծությունների  հետ: Բավականին  հասուն  է    երիտասարդ  գրողն  իր  գրվածքներում: Հետագայում  հասկացա, որ  հասուն  է  նաև  նրա   մտածողությունը»,-մասնավորապես   ավելացրել  է    Ժ. Բեգլարյանը  և  տեղեկացրել, որ  արդեն  պատրաստ  է  նաև    Ս. Սաֆարյանի  երկրորդ  գիրքը, որն  առաջիկայում   կհանձնվի  ընթերցողների  դատին:  
Ըստ  Գրիգոր  Նարեկացի  համալսարանի    դասախոս, որակի   կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների  թեկնածու, դոցենտ  Ամալյա   Գրիգորյանի՝  Ս. Սաֆարյանը  հետաքրքիր    մտածողություն  և   ոճ  ունի:
 
«Լինելով  երիտասարդ   ստեղծագործող՝  նրա  տողը   շատ  ավելի  հասուն   է, և  ձևակերպումները՝  խորքային, հստակ,  ապրումները՝  համոզիչ:Նրա  պոեզիան զերծ է ավելորդախոսությունից, որը     կշիռ է հաղորդում իր   ստեղծագործություններին»,- ավելացրել  է  Ա.  Գրիգորյանը:
Շնորհանդեսին   ելույթներով  հանդես  են  եկել   նաև  ԱՀ  գրողների  միության  անդամներ:
Սերգեյ  Սաֆարյանի    խոսքով՝   իր  առաջին գրքում  ընդգրկված  են  պարբերական մամուլում   լույս   ընծայված   բանաստեղծական  շարքերն  ու   նոր  գործերը:  
Գրքի  հեղինակը    շնորհակալություն  է  հայտնել  բոլոր  այն  անձանց, ովքեր    աջակցել  են   իր  առաջին  գրքի   լույսընծայմանը՝  առանձնապես    «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի    Արցախի   մասնաճյուղի   ներկայացուցիչ   Միշել  Տանկրեզին, ով  հովանավորել  է   գրքի  հրատարակմանը: 
Միջոցառման  վերջում ի  նշան   երախտագիտության,  Վարդան  Հակոբյանը,    Միշել  Տանկրեզին        ԱՀ  գրողների  միության     կողմից   շնորհակալագիր  և  «Գրիգոր Նարեկացի»   մեդալ  է  հանձնել՝   մշտապես   արցախցիներին    աջակցելու  և  նոր   գրքերի  հրապարակմանն  օժանդակելու  համար:
Այնուհետև   տեղի  է ունեցել   գրքի  գինեձոն:
Միջոցառմանը   ներկա  էին  նաև   Մարտունու  քաղաքապետ  Էդիկ  Ավանեսյանը, ԱՀ  գրողների  միության  անդամներ  և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search