Artsakhpress

Հասարակական

Հակառակորդը կարող է Ֆեյսբուքի գրառումներն օգտագործել սադրանքների համար. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հակառակորդի կողմից է Ֆեյսբուքի գրառումներն օգտագործել մասին:

Հակառակորդը կարող է Ֆեյսբուքի գրառումներն օգտագործել սադրանքների համար. ՀՀ ԱԱԾ

Հակառակորդը կարող է Ֆեյսբուքի գրառումներն օգտագործել սադրանքների համար. ՀՀ ԱԱԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի՛  հայրենակիցներ,

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին:

Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Search