Այսօր տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը, որի ժամանակ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների թեման:
ԵԱՀԿ մշտական խորհուրդը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված դրությունը
«Այսօր Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին վերջին զարգացումները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կներկայացնի վերջին տեղեկությունները»,- ասվում է Ալբանիայի նախագահության Twitter-ի միկրոբլոգում: