Artsakhpress

Ռազմական

Արցախում Ադրբեջանը կրկին կիրառել է թուրքական F-16 ինքնաթիռներ

Ադրբեջանը սեպտեմբերի 30-ին Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:

Արցախում Ադրբեջանը կրկին կիրառել է թուրքական F-16 ինքնաթիռներ

Արցախում Ադրբեջանը կրկին կիրառել է թուրքական F-16 ինքնաթիռներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 
«Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են»,- նշել է Ստեփանյանը:
 
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Search