Artsakhpress

Քաղաքական

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա:

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլեւ Ռուսաստան ու Իրան, եւ հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարված զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ եւ հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
- Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվո՞ւմ է միայն արցախյան հիմնախնդրի հետ:
 
- Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաեւ ներքին խռովությունները:
 
Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, եւ ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ եւ Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»: Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաեւ հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլեւ իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:
 
-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:
 
-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից եւ հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջրամբարը որոշակիորեն օգնում է, կարելի է ասել՝ այդ տարածքի փրկության միակ աղբյուրն է: Հիմա Թուրքիան, ահաբեկիչներն ու Ադրբեջանն ուզում են այդ տարածքը վերցնել: Եվ ձգտում են դա անել վարձկանների միջոցով: Ավելին՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, արդեն ներթափանցել են Իրանի տարածք: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խնդիր է, որն արդեն նոր որակ է հաղորդում նաեւ այլ երկրների մտահոգություններին եւ նրանց կողմից ձեռնարկվող քայլերին:
 
-Իրանի իշխանությունների պաշտոնական արձագանքն արդեն հայտնի՞ է:
 
- Չպետք է սպասել պաշտոնական արձագանքին: Ավելի քան վստահ եմ, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
 
- Ինչի՞ է ձգտում Թուրքիան՝ խառնաշփոթ ստեղծելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարեւան գրեթե բոլոր երկրներում: Սկզբնական շրջանում «հարեւանների հետ ոչ մի խնդիր» սկզբունքը որդեգրած Թուրքիան այսօր բոլորի հետ խնդիրներ ունի: Ավելին՝ ոչ միայն հարեւանների հետ:
 
- Թուրքիան ունի պայքարի շատ հարուստ փորձ, երբ գտնվում է նման ծանր ու բազմաշերտ արկածախնդրության մեջ: Չպետք է թերագնահատենք նրան: Նպատակներից մեկը հայկական պետականության թուլացումն է: Հաջորդը՝ աջակցումը Ադրբեջանին, որտեղ հաստատվելով՝ Թուրքիան առաջին քայլն է կատարում իր պանթուրանական երազանքի իրականացման ճանապարհին: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանք հարկ չեն համարել որեւէ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց դաշնակիցն է, տեղյակ պահել իրենց գործողությունների մասին: Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս չի գա սեփական կամքով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search