Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը:
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը», - ասել է դիվանագետը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն էին հայտնել հանդիպել Մոսկվայում։