Artsakhpress

Սփյուռք

Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցի ժամանակ հայ համայնքին իրենց աջակցությունն են հայտնել իսպանացի պատգամավորներն ու հայտնի իսպանահայեր:

Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները

Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավորները, թավջութակահար Արա Մալիկյանը, «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը և բազմաթիվ այլ իսպանացիներ մասնակցել են խաղաղ ակցիային: Այն մեկնարկել էր Տերունական աղոթքով:
Անգամ հորդառատ անձրևի ժամանակ մասնակիցները չէին դադարեցրել ակցիան և շարունակել էին իրենց երթն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ու հանուն Արցախի ճանաչման:
Նրանք վանկարկում էին, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են, ինչպես նաև «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» և կարգախոսներ:
Ցուցարարներն իրենց ձեռքում պահում էին Հայաստանի, Արցախի ու Իսպանիայի դրոշները: Ցույցի մասնակիցներից մեկը նկատեց, որ հայերն այլևս խեղճ ազգ չեն:
«Այժմ շարունակվում է ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանությունը, նրանք ցանկանում են վերջ տալ մեր տեսակին: Մենք պետք է բոլոր ուժերը կենտրոնացնենք, որպեսզի մեր թշնամուն ծնկի բերենք ու ողնաշարը կոտրենք, որպեսզի թուրքն այլևս չմտածի, որ կարող է Հայաստանի կողմը նայել: Աշխարհը միշտ կանգնում է ուժեղի կողմը, թույլին էլ խղճում է, սակայն մենք այլևս խեղճ ազգ չենք: Մենք պատրաստ ենք մեր արյունը թափել մեր ազգի, սրբությունների համար»,- նշեց մասնակիցը:
Դերասան Հովիկ Կեուչկերյանն ասաց, որ իր հայրը հայ է և ինքը հպարտ է իր ազգությամբ: Նա վստահ է, պատերազմ սկսողները հաջողության չեն հասնի:
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ընդգծել է աջակցությունը հայերին: Նա կիսվել է բողոքի ակցիայի ժամանակ արված լուսանկարներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Թոշակներ և նպաստներ չստացած արցախցիները կստանան իրենց հասանելիք գումարները

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Search