Artsakhpress

Ռազմական

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը:

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, Զատուլինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը խաթարել են Ադրբեջանը և Թուրքիան, դրա համար էլ նրանց պետք է հիշեցնել, թե «որ պետությունն է մնում առաջնորդ հետխորհրդային տարածքում»: Միաժամանակ, նա խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է Մոսկվան գործի, բայց հնարավոր տարբերակների թվում նշել է դեստանտային օպերացիան:
«Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:
Նա հավելել է, որ պետք է Ռուսաստանը բացատրի Վրաստանին, որ «իր օդային տարածքով կուղարկվեն անհրաժեշտ ուժեր և միջոցներ Հայաստան»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Search