Artsakhpress

Վերլուծական

Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:

Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն

Պատերազմի գաղտնի կորուստներն Ադրբեջանում. BBC-ի անդրադարձը Ալիևի կողմից զոհերի իրական թիվը թաքցնելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայությունը, որը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական Մինգաչաուր քաղաքի ռազմական գերեզմանատանը: «Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-նշված է հոդվածում:
Նշվում է, որ Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տրամադրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին: BBC-ն հիշեցրել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է: «Այս մասին ադրբեջանական հասարակությունը կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո», - ասել է Ալիեւը:
Հոդվածում հիշատակվում է, սակայն, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Search