Artsakhpress

Քաղաքական

1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար.«Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին

Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։

1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար.«Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին

1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար.«Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոդվածի հեղինակ Վադիհ էլ Հայեկը նշում է, որ, թեև մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկությունները և տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունները, սակայն փաստերը այլ բան են ապացուցում։
Վադիհ էլ Հայեկը հոդվածում  վարձկաններից մեկի լուսանկարն է հրապարակել և նշել, որ  լուսանկարում պատկերված մարդու անունը Մոհամեդ Շաալան է, ով սպանվել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։
«Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող Ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող Սուվար ալ-Շամի բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին իսկ օրերին»,- նշում է Վադիհ էլ Հայեկը։
Հոդվածագիրը նաև հրապարակում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Syrian observatory for human rights) տվյալները։
« Ըստ այդ տվյալների ՝ ներկայում Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի: Դրանցից 13 -ը ՝ վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանց բոլորին հավաքագրել են Թուրքիայի քաղաքացիները ՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար։ Սիրիայում աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել են, որ ԼՂ հակամարտության սկզբից ավելի քան 185 սիրիացի վարձկաններ են սպանվել»,- գրում է Վադիհ էլ Հայեկը։
Ըստ նրա՝ որոշ սիրիացիներ, որոնք ուղարկվել են Ադրբեջան, արդեն դիմել են թուրք միջնորդներին և խնդրել օգնել իրենց վերադառնալ հայրենիք ՝ առանց հասանելիք աշխատավարձը վճարելու։
«Դժվար է ասել, թե քանի սիրիացիներ են այժմ գտնվում Ադրբեջանում, սակայն առաջին հաղորդագրություններում նշվում էր 1000-ը։ Կարևոր է հասկանալ, որ հենց այդ ժամանակ ՝ ԼՂ հակամարտության սրացման առաջին օրերին,  ընթանում էր հիմնական հավաքը։ Հետագայում այն փոքր-ինչ կրճատվեց այն պատճառով, որ Ղարաբաղում մարտական բախումները այլ բնույթ են կրում։ Այնտեղ անմիջական փոխհրաձգություն չկա հետևակի հետ, մարտերն առայժմ ընթանում են առավելապես ԱԹՍ-ների եւ հրետանու օգնությամբ: Բայց մենք չգիտենք, թե արդյոք Ադրբեջանին թարմ սիրիական արյուն չի պահանջվի»,- նշում է հոդվածագիրը։
Ավելի վաղ «Նովայա գազետան» արդեն հայտնել էր սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին:
Վադիհ էլ Հայեկին հաջողվել է մանրամասներ պարզել, թե ինչպես է իրականացվել  գրոհայինների հավաքագրումը և տեղափոխումը դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
«Գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։ Ահա սիրիացի դաշտային հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը՝  Մուստաֆա Սեյջարին՝ Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիայի ազգային բանակի» հրամանատարներից մեկը, ով ավելի վաղ ներկայացնում էր Սիրիայի հյուսիսային «Մութասիմ» մարտական բրիգադը, Աբու Ամշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդ, Սեիֆ Աբու Բաքրը՝  «Համզա» բրիգադի առաջնորդ, ինչպես նաև  «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները»,- նշում է հետաքննող լրագրողը։
Հոդվածագիրը գրում է, որ վարձկաններին առաջարկվել է գրավիչ պայմաններ ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը գրոհայինը կստանա վերադարձից անմիջապես հետո, իսկ չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար:
«Ցանկացած ելքի դեպքում վարձկանը և նրա ընտանիքը երաշխավորված է նաև Թուրքիայի քաղաքացիություն: Նման պայմաններում մեծ թվով սիրիացիներ պատրաստ են մեկնել պատերազմելու Ադրբեջանում Թուրքիայի շահերի համար։ Այդ տղամարդիկ, որոնք Իդլիբում 600 թուրքական լիրա (մոտ 77 դոլար) աշխատավարձ էին ստանում Ասադի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար, այժմ հնարավորություն են տեսնում դուրս գալ աղքատությունից և մեծ գումար վաստակել, որպեսզի ամուսնանան և նորմալ տուն ունենան ՝ անձրևի եւ ձյան տակ վրանում ապրելու փոխարեն: Դրանք շատ են, սա մի ամբողջ սերունդ է, որը մեծացել է սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ։ 14-ամյա տղան սիրիական հեղափոխության սկզբում վերածվել է 24-ամյա երիտասարդի, որը սարսափելի պայմաններում է ապրում փախստականների ճամբարում, որը ոչ մի հեռանկար չունի։
Այս սերունդը Թուրքիայի հավատարիմ գրոհայինների կորիզն է, որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում է Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա հակամարտություններում ՝ հակադրելով այդ ուժը Ռուսաստանին»,- ընդգծում է Վադիհ էլ Հայեկը։
Ըստ լրագրողի՝ այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն ընդհանուր հանգամանքը, որը կապում է ԼՂ-ի հակամարտության գոտում Թուրքիայի կողմից մարտնչող սիրիացի գրոհայիններին, որոնք հիմնականում թուրքամետ սիրիացիներ են։
«Դրանք թուրքական սուբեթնոս են, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիսում։ Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։
«Երկնագույն հայրենիք» գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը ։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաեւ նրանց միջեւ ընկած հողերը, այդ թվում ՝ Ղրիմը Նախագահ Էրդողանը հայտարարում է նույն հավակնությունների մասին ՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում»,- եզրափակում է հոդվածագիրը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search