Հակառակորդը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Հակառակորդը հրթիռակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»։